Daily Sabah. Ադրբեջանը դեմ է Զանգեզուրի հարցում Հայաստանի այլընտրանքային տարբերակներին
  Daily Sabah.  Ադրբեջանը դեմ է Զանգեզուրի հարցում Հայաստանի այլընտրանքային տարբերակներին
17:41     18 10 2022    
Daily Sabah-ի թուրքական հրատարակությունը հոդված է հրապարակել Զանգեզուրի միջանցքի բացման մասին։

Երկուշաբթի օրը Ադրբեջանը քննադատել է Հայաստանին՝ Զանգեզուրի միջանցքի բացման պարտավորություններից խուսափելու և Բաքվի կողմից «անիրատեսական» համարվող այլընտրանքներ առաջարկելու համար։

«Հայաստանը պետք է դադարի կեղծ պատրվակներից՝ Զանգեզուրի միջանցքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների միացման մասին՝ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից խուսափելու համար», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ը:

Զանգեզուրը Ադրբեջանի կազմում է եղել, սակայն Խորհրդային Մոսկվան 1920-ականներին այդ տարածաշրջանը փոխանցել է Հայաստանին։ Դրանից հետո Ադրբեջանը կորցրել է ցամաքային կապը Նախչըվանի հետ, երկու երկրների միջև երկաթգծի որոշ հատվածները ավերվել են։

Ադրբեջանն աշխատում է Զանգեզուրի միջանցքում տարբեր նախագծերի վրա, որոնք կներառեն ՀՀ Սյունիքի մարզի տարածքով անցնող ճանապարհային և երկաթուղային գծեր։ Հենց այդ հատվածները վերականգնվեն, Ադրբեջանի բնակիչները կարող են երկաթուղով անարգել հասնել Նախչըվան։

ԱՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունն արվել է՝ ի պատասխան Twitter-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանա-հայկական սահմանին երեք անցակետերի բացման մասին հրապարակմանը։

«Արևելյան Ադրբեջանի և Նախչըվանի միջև հաղորդակցությունն ապահովելու նպատակով՝ հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մասին օրենքի նախագիծը արդեն մի քանի ամիս է, պաշտոնապես տարածվում է։ Հայաստանի իշխանությունն ակնկալում է դրական արձագանք Ադրբեջանից»,- գրել է Փաշինյանը։

Նախկին խորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լարված են 1991 թվականից, երբ հայ զինվորականներն ապօրինի օկուպացրել են Ղարաբաղը՝ միջազգայնորեն որպես Ադրբեջանի անբաժան մաս ճանաչված տարածքը, ինչպես նաև հարակից յոթ շրջանները։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ հայկական բանակը հարձակվեց խաղաղ բնակչության և ադրբեջանական զորքերի վրա՝ խախտելով հրադադարի մասին մի շարք համաձայնագրեր, սկսվեց 44-օրյա պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը ազատագրեց 30 տարի հայկական օկուպացիայի տակ գտնվող տարածքները։ Ռազմական գործողություններն ավարտվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ արված հայտարարությամբ, որը գնահատվել է որպես Ադրբեջանի հաղթանակ և Հայաստանի պարտություն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զանգեզուր  


Լրահոս