Թուրքիան Հայաստանի հարցում իր դիրքորոշումը համաձայնեցնում է եղբայրական Ադրբեջանի հետ. Չավուշօղլու
 Թուրքիան Հայաստանի հարցում իր դիրքորոշումը համաձայնեցնում է եղբայրական Ադրբեջանի հետ.  Չավուշօղլու
10:10     18 10 2022    
Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումը առաջին հերթին բխում է Հայաստանի շահերից, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Ստամբուլում Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Մեկնաբանելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Երևանին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից և կատարել իր պարտավորությունները:

«Սա առաջին հերթին բխում է հենց Երևանի շահերից։ Սա կարևոր է բոլոր երկրների համար»,- ընդգծել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Անկարայի դիրքորոշումը Երևանի հետ երկխոսության հարցում չափազանց հստակ է։ Միաժամանակ Թուրքիան Հայաստանի հարցում իր դիրքորոշումը համաձայնեցնում է եղբայրական Ադրբեջանի հետ։

Չավուշօղլուի խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում Հայաստանի հետ Թուրքիայի բանակցությունների վրա։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս