ԵՄ-ն 400 դիտորդ կուղարկի հայ-ադրբեջանական սահման
 ԵՄ-ն 400 դիտորդ կուղարկի հայ-ադրբեջանական սահման
11:21     17 10 2022    
Հայաստանի տարածք ուղարկվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում առաջին փուլում կներառվի մոտ 400 դիտորդ:

Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այսօր Լյուքսեմբուրգում նիստ կանցկացնեն ԵՄ 27 երկրների արտգործնախարարները, որի օրակարգի առանցքում կլինի Ուկրաինայի հակամարտությունը։ Բացի այդ, ակնկալվում է, որ նախարարները կհաստատեն քաղաքացիական առաքելության կազմը՝ որի նպատակն է օգնել ադրբեջանա-հայկական սահմանին առկա խնդիրների լուծման հարցում:

Դիվանագետի խոսքով՝ առաքելության մասին մանրամասներ դեռ չկան։ «Կարող եմ միայն ասել, որ առաջին փուլում կտեղակայվի մոտ 400 դիտորդ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ առաջին դիտորդները երկու երկրների սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ առաքելությունից։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս