Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
 Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
09:51     17 10 2022    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի ԱԳՆ ղեկավար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանի միջև։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունում։

Որպես երկու երկրների ղեկավարների Աստանայում կայացած հանդիպման շարունակություն՝ նախարարները մտքեր են փոխանակել մի շարք հարցերի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի արդի հարցերի շուրջ։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս