Ջեյհուն Բայրամովը ցավակցություն է հայտնել Թուրքիային
 Ջեյհուն Բայրամովը ցավակցություն է հայտնել Թուրքիային
10:50     15 10 2022    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր ցավակցությունն է հայտնել Թուրքիային։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը գրել է իր թվիթերյան էջում։

«Մենք Ալլահից ողորմություն և համբերություն ենք խնդրում եղբայրական թուրքական Բարթին քաղաքի հանքահորում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, հանքի փլատակների տակ մնացած մարդկանց՝ փրկություն։ Ընդունիր մեր ցավակցությունները, Թուրքիա»,- ասված է գրառման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Թուրքիա  


Լրահոս