ԵՄ ԱԳՆ ղեկավարները հոկտեմբերի 17-ին կհաստատեն հայ-ադրբեջանական սահման ուղարկվելիք առաքելության կազմը
|
|
Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները մտադիր են հոկտեմբերի 17-ին հաստատել քաղաքացիական առաքելության կազմը, որը նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խնդիրների լուծման համար: Այս մասին ТАСС -ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
|
«Հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների և Եվրախորհրդի նախագահի միջև հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծել։ Նախարարները, ինչպես սպասվում է, երկուշաբթի կհաստատեն այդ առաքելությունը», – ասել է նա։ Դիվանագետի խոսքով՝ առաքելության ուղարկման մանրամասները դեռ հայտնի չեն։
«Ես չեմ կարող ձեզ բոլոր մանրամասները հայտնել, որոշումը կլինի երկուշաբթի օրը։ Կարող եմ միայն ասել, որ առաջին փուլում մոտ 400 դիտորդներ կտեղակայվեն, ասել է նա՝ ընդգծելով, որ առաջին դիտորդները Հայաստանի և Ադրբեջանի սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ առաքելությունից։
Հեշթեգներ.
ԵՄ
ԱԳՆ