Չավուշօղլու. «Մենք Ադրբեջանի հետ համակարգում ենք մեր քայլերը»
  Չավուշօղլու.  «Մենք Ադրբեջանի հետ համակարգում ենք մեր քայլերը»
18:45     14 10 2022    
«Մենք դեռ պայմանագիր չունենք Հայաստանի հետ։ Մեր հատուկ ներկայացուցիչները հանդիպել են 4 անգամ։ Հետագա հանդիպումները կլինեն Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք անկեղծորեն ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով, հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։

«Մենք Ադրբեջանի հետ համակարգում ենք մեր քայլերը»,- ասել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Թուրքիա  


Լրահոս