Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը
  Ջեյհուն Բայրամով.  Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը
16:04     14 10 2022    
Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման և հարգանքի շուրջ։ Սա խաղաղության պայմանագրի հիմքն է։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Աստանայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա հիշեցրել է, որ վերջին անգամ այս ձևաչափով հանդիպում տեղի է ունեցել այս տարվա մայիսին Դուշանբեում: «Մասնավորապես, խաղաղության պայմանագրի հետ կապված, հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում, որում Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի հիմնական տարրերը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս