Ջեյհուն Բայրամով. ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո կողմերի միջև շփումները շարունակվել են
  Ջեյհուն Բայրամով.  ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո կողմերի միջև շփումները շարունակվել են
13:20     14 10 2022    
Այս տարվա մայիսին եռակողմ ձևաչափով կայացած Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո եղան մի շարք կարևոր երկկողմ և բազմակողմ շփումներ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, բացի այն հարցերից, որոնց համար անմիջականորեն պատասխանատու են արտգործնախարարները՝ խաղաղության պայմանագրի հարցերը, օգտակար կլիներ խոսել խաղաղ կարգավորման այլ հարցերի մասին։

Դրանց թվում են պետական սահմանի սահմանազատման, հաղորդակցությունների բացման, ինչպես նաև մարդասիրական բնույթի հարցերը, ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս