Լավրովը՝ Բայրամովին և Միրզոյանին. Խաղաղության պայմանագրի համաձայնեցումն ու սահմանազատումը առանձին թեմա է
  Լավրովը՝ Բայրամովին և Միրզոյանին.  Խաղաղության պայմանագրի համաձայնեցումն ու սահմանազատումը առանձին թեմա է
12:02     14 10 2022    
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի եռակողմ հանդիպումը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՌԴ ԱԳՆ-ին հղումով։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Լավրովը.

"Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ հյուրընկալ Աստանայում։

Այստեղ միջոցառումներ են անցկացվում տարբեր ուղղություններով։ Սա մեզ թույլ է տալիս միջազգային հանդիպումների «հարթակներում» շփումներ իրականացնել տարածաշրջանային խնդիրների շուրջ, այդ թվում՝ մեր մտերիմ բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ՝ Ռուսաստանի նախագահ Վ.Վ.Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ի.Հ.Ալիևի և Հայաստանի վարչապետի միջև՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում։ Այս հայտարարությունները, որոնք ստորագրվել են ամենաբարձր մակարդակով, հիմք են դնում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բոլոր ասպեկտների կարգավորման, Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատման համար։

Առանձին թեմա է՝ հաշտության պայմանագրի համաձայնեցումը ի լրումն տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման մասին համաձայնագրերի` Ադրբեջանի և Հայաստանի միջև ռուսական կողմի խորհրդատվական աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման միջոցով:

Ժամանակն արագ է ընթանում, իրադարձություններն արագ են զարգանում։ Այս առումով, կարծում եմ, որ այսօր հարմար առիթ է խոսելու այս թեմայի շուրջ և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր ղեկավարներին՝ իրենց կողմից ստորագրված համաձայնագրերի կատարման հետ կապված։

Ուրախ եմ այս հնարավորության համար: Վստահ եմ, որ այս հանդիպմանը մենք կկարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող ենք առաջ գնալ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   Բայրամով   Միրզոյան  


Լրահոս