Պուտին. Ռուսաստանը և Ադրբեջանը մշտապես վերահսկում են իրավիճակը տարածաշրջանում
|
|
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ իրենք մշտապես կապի մեջ են, քննարկում են երկրների միջև երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև վերահսկում են իրավիճակը տարածաշրջանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
|
«Բնականաբար, մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ շատ գոհ է նախագահ Իլհամ Ալիևի հետ հերթական հանդիպումից։ «Մենք ձեզ հետ պարբերաբար հանդիպում ենք, և միշտ խոսելու բան կա, քանի որ փոխգործակցության բավականին մեծ ծավալ կա շ տարբեր ոլորտներում», - ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի առաջատար առևտրատնտեսական գործընկերներից մեկը, պետությունների ապրանքաշրջանառությունն աճում է, ռուսաստանցի տնտեսվարողները 4,5 միլիարդ դոլար են ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ։
Հեշթեգներ.
Պուտին
Ռուսաստան
Ադրբեջան