Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, հայտնում է
Zinvor.info-ն՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով։
«Առարկայական վերանայում է իրականացվել՝Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գծով՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ադրբեջանա-հայկական սահմանազատման հանձնաժողովի, Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, երեք երկրների հանրային ներկայացուցիչների և փորձագետների երկխոսության հարցերի շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Հանդիպմանը երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության վերջնական հաստատմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել եռակողմ շփումները տարբեր մակարդակներով։
***
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի եռակողմ հանդիպումը։
Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն։