ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մեքենայի գնդակոծության մանրամասները
|
|
ԱՄՆ հատուկ ծառայության աշխատակիցները հրավիրվել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատուն։ Ուսումնասիրվել են տեսախցիկների կադրերը:
|
Այս մասին Baku TV-ին հայտնել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղար Թողրուլ Ալիևը։
«Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին, ժամը 00:16-ին։ Անհայտ մեքենան մոտեցել է դեսպանատան վարչական շենքին, կրակ է բացել ծառայողական մեքենայի վրա և դեպքի վայրից դիմել փախուստի։ Բարեբախտաբար, մեքենայում դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներ չեն եղել»,- ասել է նա։
Դիվանագետը նաև նշել է, որ միջադեպի մասին տեղյակ են պահվել ԱՄՆ Պետդեպարտամենտը և պետական անվտանգության ծառայությունը։ Բացի այդ, համապատասխան կառույցներին հանձնարարվել է ապահովել դեսպանատան շենքի անվտանգությունը։
Առաջին քարտուղարի խոսքով՝ այս կապակցությամբ դեռևս որևէ գործողություն չի ձեռնարկվել։
Հեշթեգներ.
ԱՄՆ
Ադրբեջան