ԵՄ-ն փաստահավաք առաքելություն կուղարկի ադրբեջանա-հայկական սահման
 ԵՄ-ն փաստահավաք առաքելություն կուղարկի ադրբեջանա-հայկական սահման
11:03     13 10 2022    
ԵՄ փաստահավաք առաքելությունը կուղարկվի Հայաստանի և Ադրբեջանի սահման:

Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Լավրովը նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նույնպես կարող է դիտորդներ ուղարկել։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում հանդիպում է եղել, որտեղ պատրաստակամություն է ձեռք բերվել, որ ԵՄ առաքելությունը կայցելի Հայաստան՝ պարզելու փաստերը, այնուհետև, հավանաբար, զեկույց կլինի»,- ասել է Արարատ Միրզոյանը, հայտնում է kommersant.ru-ն։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան  


Լրահոս