Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կառաջարկի եռակողմ գագաթնաժողով անցկացնել
 Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կառաջարկի եռակողմ գագաթնաժողով անցկացնել
10:00     13 10 2022    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի Աստանայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պուտինի և Ալիևի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին Աստանայում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդմանն ուղղված գագաթնաժողովի հարթակներում։

«Կարող եմ ասել, որ մենք կառաջարկենք հաջորդ գագաթնաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ, հուսով ենք, որ շատ մոտ ապագայում հնարավոր կլինի պայմանավորվել այս գագաթնաժողովի անցկացման ամսաթվերի վերաբերյալ, և այն տեղի կունենա, այն կլինի շատ օգտակար և արդյունավետ»,- Մոսկվայում կայացած ճեպազրույցում լրագրողներին ասել է՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է Zinvor.info-ն:

Նա հիշեցրել է, որ Մոսկվան ակտիվորեն և ամեն կերպ նպաստում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու և բոլոր խնդիրների լուծման բանալին հանդիսանում է եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի ակտիվ, մեր նախագահի անձնական միջնորդությամբ», - ասել է Ուշակովը։

Ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, հավելել է նա, հիմք են հանդիսանում այն բանի համար, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կայունացել են, և այժմ ընթանում է դրանց կարգավորման գործընթացը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս