Իռլանդիայի պետնախարար. Եվրախորհուրդը կանի հնարավոր ամեն ինչ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար
  Իռլանդիայի պետնախարար.  Եվրախորհուրդը կանի հնարավոր ամեն ինչ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար
16:34     12 10 2022    
Եվրախորհուրդը հնարավոր ամեն ինչ կանի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը վերականգնելու համար:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանում հայտարարել է Իռլանդիայի եվրոպական հարցերով պետնախարար Թոմաս Բիրնը։

Նա ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս կայացած բանակցությունները: «Հուսով եմ, որ մոտ ապագայում երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Եվրախորհուրդը նույնպես պետք է նպաստի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը և դրա համար կանի հնարավոր ամեն ինչ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իռլանդիա   Ադրբեջան  


Լրահոս