Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է՝ Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։
Նա նշել է, որ Իրանի կողքին գտնվող տարբեր շրջաններից առանձնահատուկ նշանակություն ունի Անդրկովկասը։ «Այս առումով մեր հարևանների (Հայաստանի և Ադրբեջանի) նկատմամբ մենք ավելի զգայուն և ուշադրություն ենք ցուցաբերում»,- ընդգծել է Վելայաթին։
Նրա խոսքով, երկրների միջև խաղաղության հաստատման չափազանց կարևոր գործոններից մեկը հայտնի պատմական սահմանների պահպանումն է։
Հարևան երկրի սահմանների ցանկացած խախտում առաջացնում է լարվածության աճ այս տարածաշրջանում և լոկալ պատերազմների հրահրում, որի առաջին արդյունքը սադրիչ երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայությունն է՝ օգտագործելով Իրավիճակը ձեռնտու է նրանց՝ հրադադար հաստատելու պատրվակով»,- հավելել է Իրանի ԱԳՆ նախկին ղեկավարը։