Քյամրան Ալիև. Գյանջայում ահաբեկչության հանձնարարություն տվողներն ու կատարողները բացահայտվել են
  Քյամրան Ալիև.  Գյանջայում ահաբեկչության հանձնարարություն տվողներն ու կատարողները բացահայտվել են
10:20     12 10 2022    
«Գյանջայում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունում երեք քրեական գործ է հարուցվել, և պարզվել են այս ռազմաքաղաքական հանձնարարության տվողներն ու այն կատարողները։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Գյանջա կատարած այցի ժամանակ ասել է գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

Նա նշել է, որ այդ անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված:

«Ես հավատում եմ, որ մենք միշտ հետապնդելու ենք նրանց ամենուր, անկախ նրանց գտնվելու վայրից: Վաղ թե ուշ մենք այդ մարդկանց պատասխանատվության կենթարկենք: Ես հավատում եմ դրան»:
Zinvor.info

Հեշթեգներ. Գյանջա   Ահաբեկչություն  


Լրահոս