Զահիդ Օրուջ. Հայաստանը պատրաստ է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում
  Զահիդ Օրուջ.  Հայաստանը պատրաստ է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում
17:26     11 10 2022    
Հայաստանը պատրաստ է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում հայտարարել է Միլլի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը։

Նրա խոսքով, ավելի քան մեկ տարի է Ֆրանսիան փորձում է օտարերկրյա ռազմական դիտորդներ բերել Ադրբեջանի հետ դեռևս չորոշված սահման և ամեն տեսակի ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա.

«Պրահայի վերջին հանդիպման ժամանակ որոշվեց Հայաստան ուղարկել միայն քաղաքացիական առաքելություն, այլ ոչ թե մեր տարածքներ, և դա վկայում է, որ նախագահ Իլհամ Ալիևը վճռականորեն պաշտպանում է մեր ռազմական հաղթանակը միջազգային ասպարեզում։

Ինչո՞ւ պետք է եվրոպացի տեսուչներն այցելեն տարածաշրջան: Որովհետև անսպասելի սկսված Հայրենական պատերազմը հարված հասցրեց Արևմուտքի և հատկապես Ֆրանսիայի երկարաժամկետ տնտեսական և քաղաքական ազդեցությանը տարածաշրջանում, և այն ուժերը, որոնք նոյեմբերի 10-ին չկարողացան բանակ ուղարկել Ղարաբաղ, այժմ ցանկանում են այլ պատրվակով հաստատվել սահմանին: Մեր պետության արդարացի բողոքը պայմանավորված է մեր դեմ երկրորդ ճակատ բացելու, սահմանը խրամատների ու մարտադաշտի վերածելու վտանգով»։
Zinvor.info

Հեշթեգներ. Զահիդ-Օրուջ   Ադրբեջան  


Լրահոս