Չավուշօղլու. Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի շուրջ
  Չավուշօղլու.  Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի շուրջ
16:02     11 10 2022    
Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։

Այս մասին Tvnet հեռուստաալիքին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է Zinvor.info-ն։

«Հիմնական կետերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. դրանք հինգն են: Դա ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը և այլն: Մնում է միայն դրանք իրականացնել»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուի խոսքով, Անկարայի ու Երևանի, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից անկախ։

«Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։




Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Թուրքիա  


Լրահոս