Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին նա ասել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների հարցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում։ Փոլ Հավանը հույս է հայտնել, որ այս առաքելությունը կարևոր դեր կխաղա երկու երկրների միջև երկխոսության և վստահության ձևավորման գործում։
Փոլ Հավանը նշել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը հոկտեմբերին կսկսի աշխատանքները ադրբեջանա-հայկական սահմանին և կտևի երկու ամիս։
«Թեև երկու ամիսը կարճ ժամանակ է, բայց ամենակարևորն այն է, որ այս առաքելությունը երկու երկրների ղեկավարների՝ Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի ղեկավարի համատեղ ջանքերի արդյունքն է։ Հուսով եմ, որ այս առաքելությունը կօգնի երկու երկրների միջև երկխոսության հաստատմանը»,- ասել է նա։