Էրդողան. Մենք սկսել ենք աշխատել Ադրբեջանի հետ TANAP-ի հզորությունը մեծացնելու ուղղությամբ
  Էրդողան.  Մենք սկսել ենք աշխատել Ադրբեջանի հետ TANAP-ի հզորությունը մեծացնելու ուղղությամբ
09:38     11 10 2022    
Ադրբեջանի հետ միասին աշխատանքներ են սկսվել՝ TANAP-ի թողունակությունը հասցնել 32 միլիարդ խորանարդ մետրի:

Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ նախարարների կաբինետի նիստից հետո իր հայտարարության մեջ, հայտնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։

«Ադրբեջանի հետ միասին մենք սկսել ենք TANAP-ի թողունակությունը 32 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու աշխատանքները: Լիբիայի հետ ածխաջրածնային համաձայնագիրը համագործակցության նոր տարածք է ստեղծել այս երկրի մայրցամաքային հատվածում նավթի և նավթամթերքների արդյունահանման ոլորտում»,- նշել է Էրդողանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս