ԵԽԽՎ նախագահը կոչ է արել Բաքվին և Երևանին կրկնապատկել ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար
 ԵԽԽՎ նախագահը կոչ է արել Բաքվին և Երևանին կրկնապատկել ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար
17:45     10 10 2022    
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թին Քոքսը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին կրկնապատկել իրենց ջանքերը՝ մնացած տարաձայնությունների լուծում գտնելու և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը նպաստելու համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Թին Քոքսը հայտարարել է Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում։

Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին վերջին սրումը բացասաբար է անդրադարձել մարդկանց վրա։

«Ես կոչ եմ անում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանականներին օգտագործել Վեհաժողովը որպես երկխոսության միջոցով զգայուն և կարևոր թեմաներ քննարկելու հարթակ»,- հավելել է ԵԽԽՎ նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԽԽՎ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս