Զահիդ Օրուջ. Հայաստանի ռազմական հանցագործությունները հետաքննող հանձնաժողով պետք է ստեղծվի
  Զահիդ Օրուջ.  Հայաստանի ռազմական հանցագործությունները հետաքննող հանձնաժողով պետք է ստեղծվի
14:38     10 10 2022    
Պետք է ստեղծվի՝ Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում Հայաստանի ռազմական հանցագործությունները հետաքննող հանձնաժողով:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին՝ Սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Հայաստանի ռազմական հանցագործությունները Ադրբեջանի դեմ վերջին 30 տարում» թեմայով համաժողովում ասել է՝ Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը։

Նրա խոսքով, իբր հայ զինվորների ենթադրյալ սպանության չհաստատված տեսագրությունների շուրջ ստեղծված իրարանցումը ուղղված է՝ Հայրենական պատերազմում Ադրբեջանի հաղթանակի խաթարմանը: «44-օրյա պատերազմը դարձել է իսկական Նյուրնբերգյան դատավարություն։ Մեր հաղթանակից հետո աշխարհը տեսավ, որ ազատագրված հողերի վրա միլիոնից ավելի ական է տեղադրվել։ Խոջալուի խաղաղ բնակիչներին սպանողներից ոչ մեկը չի ներկայացել միջազգային դատարանների առջև։ Նրանց վերջին 30 տարվա «հերոսների» մեծ մասը մեր ժողովրդի դեմ հանցագործություն կատարածներն են։ Հաագայի տրիբունալը պետք է դատեր այդ հայ հանցագործներին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Զահիդ-Օրուջ   Ադրբեջան  


Լրահոս