ՊՆ-ն զգուշացնում է մեր տարածքներում ապրող հայերին՝ «Երկաթե բռունցքը» տեղում է
 ՊՆ-ն զգուշացնում է մեր տարածքներում ապրող հայերին՝ «Երկաթե բռունցքը» տեղում է
14:20     10 10 2022    
«Ադրբեջանական բանակը միշտ պատրաստ է վճռականորեն պատասխանել՝ մեր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ Հայաստանին կամ մեկ այլ պետության ցանկացած սպառնալիքներին»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՊՆ զորամասի հրամանատարի գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական աջակցության գծով տեղակալ, գնդապետ Էլշադ Աբիլովը՝ Սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Հայաստանի ռազմական հանցագործությունները Ադրբեջանի դեմ վերջին 30 տարում» թեմայով համաժողովում:

«Թող բոլորն իմանան, որ «Երկաթե բռունցքը» տեղում է։ Եթե մեր տարածքներում ապրող հայերը ցանկանում են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և ապրել այստեղ, ապա թող ոչ մի սադրանք չկատարեն։ Հակառակ դեպքում նրանք կտեսնեն ադրբեջանական բանակի վճռական արձագանքը»,- ընդգծել է գնդապետը։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ   Ադրբեջան  


Լրահոս