ՊՆ ներկայացուցիչ. Համոզված ենք, որ նոր զանգվածային գերեզմաններ կհայտնաբերվեն
  ՊՆ ներկայացուցիչ.  Համոզված ենք, որ նոր զանգվածային գերեզմաններ կհայտնաբերվեն
13:10     10 10 2022    
«Ֆարրուխ և Էդիլլի գյուղերում հայտնաբերված եղբայրական գերեզմանները հաստատում են Հայաստանի ռազմական հանցագործությունները։ Համոզված ենք, որ նոր զանգվածային գերեզմաններ կհայտնաբերվեն. Չէ՞ որ առաջին Ղարաբաղյան պատերազմում անհետ կորել են մոտ 4000 մեր քաղաքացիները»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Հայաստանի ռազմական հանցագործությունները Ադրբեջանի դեմ վերջին 30 տարում» թեմայով համաժողովում հայտարարել է՝ ՊՆ զորամասի հրամանատարի՝ գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական աջակցության գծով տեղակալ, գնդապետ Էլշադ Աբիլովը։

Նրա խոսքով, հողերն ազատագրելով, Ադրբեջանը պատասխանել է Հայաստանի ռազմական հանցագործություններին.

«Միևնույն ժամանակ չի խախտվել ոչ մի միջազգային կոնվենցիայի պահանջ։ 30 տարվա օկուպացիայի ընթացքում ամբողջությամբ ավերվել են մեր քաղաքները, գյուղերը, ամբողջ ենթակառուցվածքը։

Նա նշել է, որ 44-օրյա Հայրենական պատերազմից հետո Հայաստանի սադրանքներին արժանի պատասխան տրվեց, և ադրբեջանական բանակը ցուցադրեց իր հզորությունը.

«Թշնամին մեզ չի տրամադրում ականապատ դաշտերի քարտեզները։ Ավելի վաղ տրամադրված քարտեզները չեն համապատասխանում պահանջներին: Հայրենական պատերազմից հետո ադրբեջանական բանակի սակրավորները 27590 հա տարածքում հայտնաբերել և վնասազերծել են 21573 ական և չպայթած զինամթերք։ Այս ընթացքում ականների պայթյունի արդյունքում զոհվել է 8 զինծառայող, 85-ը՝ վիրավորվել է»։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ   Ադրբեջան  


Լրահոս