ԵԽ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ. Հայաստանը ահաբեկչություն է իրականացնում Ադրբեջանում
  ԵԽ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ.  Հայաստանը ահաբեկչություն է իրականացնում Ադրբեջանում
11:20     10 10 2022    
Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ֆախրեդդին Իսմայիլովը Twitter-ի իր միկրոբլոգում կիսվել է՝ Աղդամում խաղաղ բնակիչների ականի վրա պայթելու փաստի վերաբերյալ հրապարակմամբ։

Zinvor.info-ն հայտնում է, որ հրապարակման մեջ ասվում է.

«Հայաստանի ականային ահաբեկչությունը Ադրբեջանի դեմ վնաս է հասցնում անմեղ մարդկանց: Աղդամի շրջանում ականի պայթյունի հետևանքով վիրավորվածություն է ստացել ևս 2 խաղաղ բնակիչ։ 2020 թվականին հակամարտության ավարտից ի վեր՝ ականների պայթյունից զոհվել կամ վիրավորվել է 259 ադրբեջանցի»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԽ   Ադրբեջան  


Լրահոս