Էրդողան. Թուրքիան և Ադրբեջանը կարող են հասնել երկու երկրների հարաբերությունների լիակատար կարգավորման
|
|
Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան նախապայման չունի:
|
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Պրահայում գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում:
«Մենք միայն ակնկալում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կհասնեն հասունության որոշակի աստիճանի: Հենց երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, նրանք հասնեն այդ մակարդակին, կարծում եմ՝ մեր կողմից որևէ խնդիր չի լինի, և մենք կբացենք սահմանները, կսկսենք բեռնափոխադրումները և օդային փոխադրումները», - նշել է Թուրքիայի առաջնորդը:
Նա նշել է, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ, արտգործնախարարներին ցուցումներ են տրված, և որոշ ծրագրերի կոնկրետանալու դեպքում կարվեն անհրաժեշտ քայլերը դեպի առաջ:
Հեշթեգներ.
Էրդողան
Ադրբեջան