Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրուկ արձագանքել է Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշմանը
 Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրուկ արձագանքել է Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշմանը
15:39     07 10 2022    
«2022 թվականի հոկտեմբերի 5-ին` Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան, պատասխանելով Ֆրանսիայի Ազգային ժողովի հայամետ պատգամավորի հարցին՝ Ադրբեջանին ուղղված մեղադրանքների և Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու մասին, համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին և բոլորովին անհիմն կոչեր է արել Ադրբեջանի հասցեին»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով տեղական լրատվամիջոցներում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ ի պատասխան այդ երկրի Ազգային ասամբլեայի անդամի հարցին։

Նրա խոսքով, սա առաջին դեպքը չէ, երբ ֆրանսիացի պաշտոնյաները միակողմանի և հայամետ դիրքորոշում են ցուցաբերում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս