Պրահայում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
 Պրահայում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
17:00     06 10 2022    
Պրահայում տեղի է ունեցել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախօրեին սոցիալական ցանցերում լուսանկարներ և տեսանյութեր են տարածվում, որտեղ նույն սեղանի շուրջ նստած են՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Որոշ նկարներում և տեսանյութերում այս բանակցություններին միացել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Zinvor.info

Հեշթեգներ. Պրահա   Հանդիպում  


Լրահոս