Բորելը աջակցել է Հայաստանի հետ սահմանազատման հանձնաժողովի նիստն ավելի վաղ անցկացնելու Ադրբեջանի առաջարկը
 Բորելը աջակցել է Հայաստանի հետ սահմանազատման հանձնաժողովի նիստն ավելի վաղ անցկացնելու Ադրբեջանի առաջարկը
12:46     06 10 2022    
Բրյուսելն աշխատում է, որպեսզի «սահմանապահ հանձնաժողովի» հանդիպումը տեղի ունենա մինչև այս ամսվա վերջ:

Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

«Մենք դիվանագիտական ջանքեր չենք խնայում. Մենք մոբիլիզացնում ենք մեր ունեցած ռեսուրսները»,- ասել է Բորելը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել էր պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստն անցկացնել հոկտեմբերին, այլ ոչ թե նոյեմբերին, ինչպես նախապես ծրագրված էր։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բրյուսելում։
Zinvor.info

Հեշթեգներ. Բորել   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս