Ե՞րբ է սկսվելու Աղդամի վերաբնակեցումը
 Ե՞րբ է սկսվելու Աղդամի վերաբնակեցումը
17:30     05 10 2022    
Ադրբեջանն իր միջոցների հաշվին ակտիվորեն քաղաքաշինական աշխատանքներ է իրականացնում օկուպացիայից ազատագրված տարածքներում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Ղարաբաղի տնտեսական շրջանի (բացառությամբ Շուշայի շրջանի) մեջ ներառված Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը:

«Աղդամում առաջին ազգային քաղաքաշինական ֆորումի անցկացումը շատ խորհրդանշական է»,- ասել է Է.Հուսեյնովը։

Նա նշել է, որ ավերված Աղդամը ինտենսիվ վերակառուցվում է։

Նրա խոսքով, մինչև 2024 թվականի վերջ նախատեսվում է Աղդամում ավարտել հիմնական խոշոր սոցիալական և ենթակառուցվածքային ծրագրերը, իսկ 2025 թվականին կսկսվի բնակչության քաղաք վերադարձի նախնական փուլը. «Սկզբնական փուլում նախատեսվում է վերաբնակեցնել 10 հազար մարդ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ   Ադրբեջան  


Լրահոս