Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Աղդամում առաջին ազգային քաղաքաշինական ֆորումի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Անար Գուլիևը։
Պետական կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ մեր ժամանակների դառը իրականությունն այն է, որ աշխարհի շատ երկրներ ընդհարվում են բնակավայրերի հետկոնֆլիկտային վերակառուցման մարտահրավերների առաջ։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքների 20%-ի 30-ամյա օկուպացիայի ընթացքում ամբողջությամբ ավերվել է մոտ 900 բնակավայր, ավելի քան մեկ միլիոն հեկտար հող դուրս է բերվել գյուղատնտեսական շրջանառությունից, ոչնչացվել են հարյուրավոր մշակութային ժառանգության օբյեկտներ։
«Միայն 2020 թվականին հնարավոր եղավ ռազմական ճանապարհով վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, իսկ այժմ մեր առջև ծառացած գլխավոր խնդիրը օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնումն է և երկրի կյանքին դրանց լիարժեք ինտեգրումը, 1 միլիոն հայրենակիցների իրենց տներ վերադարձը»,- նշել է Ա.Գուլիևը.