Մշակույթի նախարար. Հայաստանը պետք է պատասխան տա կատարված հանցագործությունների համար
  Մշակույթի նախարար.  Հայաստանը պետք է պատասխան տա կատարված հանցագործությունների համար
14:17     05 10 2022    
«Հայաստանը պետք է պատասխան տա Ադրբեջանի պատմական հուշարձանների ոչնչացման համար»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է մշակույթի նախարար Անար Քերիմովը։

Նախարարի խոսքով, մշակույթի նախարարությունը ուշադրության կենտրոնում է պահում Ղարաբաղում ավերված հուշարձանները և աշխատում է միջազգային հանրությանը տեղեկացնել ավերածությունների մասին։

«Առաջին հերթին մենք լուծեցինք՝ 30 տարի օկուպացված տարածքներում մնացած, վանդալիզմի ենթարկված հուշարձանների գույքագրման հարցը: Այնուհետև դրանք դասակարգվեցին ըստ ավերածության աստիճանի: Մենք պարբերաբար տեղեկացնում ենք միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ԻՍԵՍԿՕ-ն, նշել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Մշակույթի-նախարար  


Լրահոս