Ադրբեջանի ԱԳՆ. Էդիլլիում հայտնաբերվել է կտտանքների հետքերով 12 մարդու աճյուն
  Ադրբեջանի ԱԳՆ.  Էդիլլիում հայտնաբերվել է կտտանքների հետքերով 12 մարդու աճյուն
14:36     05 10 2022    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել Խոջավենդի շրջանի Էդիլլի գյուղում հայտնաբերված զանգվածային գերեզմանի մասին:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, ԱԳՆ հրապարակման մեջ նշվում է, որ 4000 ադրբեջանցիներ դեռ համարվում են անհետ կորած, իսկ դա կատարած հայերին որևէ մեղադրանք չի առաջադրվել։

«Եվս մեկ զանգվածային թաղման վայր է հայտնաբերվել նախկինում օկուպացված Խոջավենդի շրջանի Էդիլլի գյուղում, որտեղ կան մետաղալարով և պարանով կապված 12 մարդու աճյուններ, նաև հայտնաբերվել են խոշտանգումների նշաններ։ Մոտ 4000 ադրբեջանցի խաղաղ բնակիչներ և ռազմագերիներ դեռևս գտնվում են անհայտ կորածների ցուցակում, և դա արած հայերի դատապարտող չկա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս