Ադրբեջանի Օմբուդսմենը դիմել է միջազգային հանրությանը Խոջավենդի զանգվածային գերեզմանի հետ կապված
 Ադրբեջանի Օմբուդսմենը դիմել է միջազգային հանրությանը Խոջավենդի զանգվածային գերեզմանի հետ կապված
10:27     05 10 2022    
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան դիմել է միջազգային հանրությանը Խոջավենդում հայտնաբերված հերթական զանգվածային գերեզմանի հետ կապված։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով օմբուդսմենի գրասենյակին, հայտնաբերվել է 12 մարդու աճյուն, որոնք թաղվել են ձեռքերն ու ոտքերը կապած վիճակում։

Հավանաբար, հայտնաբերված աճյունները պատկանում են Ղարաբաղյան Առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած մեր հայրենակիցներին, որոնց ճակատագիրը մինչ օրս անհայտ է։ Չնայած բազմաթիվ կոչերին՝ հայկական կողմը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել այդ մարդկանց ճակատագրի, ինչպես նաև ադրբեջանցիների զանգվածային թաղման վայրերի մասին՝ որպեսզի համաշխարհային հանրությունից թաքցնի իր կատարած ռազմական հանցագործությունները:

Հայաստանի կողմից նման հանցավոր արարքների կրկնությունը կանխելու համար միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանքի այս ռազմական հանցագործություններին, և դրանց մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Օմբուդսմեն  


Լրահոս