Էդիլլիում աճյունները պատկանում են ադրբեջանցի զինծառայողներին
 Էդիլլիում աճյունները պատկանում են ադրբեջանցի զինծառայողներին
15:42     04 10 2022    
Եդիլլիում զանգվածային թաղումների հետ կապված երեք տեղ է հայտնաբերվել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի միավորման դատաբժշկական փորձաքննության բաժնի ղեկավար Նուրանա Հուսեյնովան։

Նա նշել է, որ աճյունները պատկանում են ադրբեջանցի զինծառայողներին. «Հուղարկավորության վայրում հայտնաբերվել են հագուստ և կաշվե սև կոշիկներ։ Բացի այդ, հայտնաբերվել են անձը հաստատող փաստաթղթեր, երկու դանակ, ծխախոտի մնացորդներ, փամփուշտներ և պարկուճներ։ Հայտնաբերվել են նաև գոտիներ, որոնց վահանակի վրա փորագրված է աստղ, մուրճ և մանգաղ։

Բաժնի ղեկավարը նշել է, որ աճյունները, զինվորական դատախազության որոշումների հետ մեկտեղ, կուղարկվեն դատաբժշկական փորձաքննության բաժին. «Այնտեղ կշարունակվեն առավել ճշգրիտ փորձաքննությունները»։
Zinvor.info

Հեշթեգներ. Էդիլլի   Ադրբեջան  


Լրահոս