Զաքիր Հասանովի և Հուլուսի Աքարի բանակցությունները Բաքվում
 Զաքիր Հասանովի և Հուլուսի Աքարի բանակցությունները Բաքվում
18:50     04 10 2022    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է՝ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը։

Այնուհետեւ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն։ Պատվո պահակախումբն անցնելուց հետո հնչել են երկու երկրների պետական օրհներգերը և, արձանագրության համաձայն, ստորագրվել է «Պատվո գիրքը»։

Ողջունելով հյուրերին՝ պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել՝ Ադրբեջանում նրանց հետ հանդիպման կապակցությամբ և նշել, որ մեր երկրների միջև համագործակցությունը, ռազմավարական դաշինքը, ինչպես և այլ ոլորտներում, կառուցված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա։

Զ.Հասանովը խոսել է՝ հայկական զինված խմբավորումների վերջին սադրանքների դեմ մեր բանակի ձեռնարկած վճռական պատասխան գործողություններից հետո ստեղծված իրավիճակի, ինչպես նաև բանակաշինության ոլորտում կատարված աշխատանքների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Հուլուսի-Աքար  


Լրահոս