Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի մեղադրանքներին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի մեղադրանքներին
15:20     04 10 2022    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում Բաքվի դիրքորոշումն է հայտնել ՀՀ ԱԳՆ-ի կողմից Բաքվի հասցեին հնչեցված մեղադրանքների առնչությամբ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է արևմտյան որոշ պետությունների պաշտոնյաների հայտարարություններն ու կոչերը՝ կապված սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերի հետ, որոնք ներկայացվել են իբր որպես Ադրբեջանի Զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործություններ։

Նա նշել է, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշ ժամանակ առաջ հայտարարություն է տարածել սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի առնչությամբ բազմակողմանի հետաքննություն սկսելու վերաբերյալ:

«Ինչ վերաբերում է արևմտյան որոշ պետությունների կոչերին՝ հետաքրքիր է, թե ինչ կոչեր են արել այդ անձինք 30 տարի շարունակ, ինչպես նաև 44 օրվա պատերազմի ընթացքում, երբ հայկական կողմը բազմաթիվ ռազմական հանցագործություններ իրականացրեց համաշխարհային հանրության աչքի առաջ։

Ինչո՞ւ է անտեսվում է այն փաստը, որ հայկական արտադրության ականները այսօր էլ Ադրբեջանի տարածքում խաղաղ բնակիչների կյանք են խլում։ Թե՞ այլ պետության տարածքում ականներ տեղադրելը ռազմական հանցագործություն չի համարվում, երբ ռազմական գործողություններ չեն իրականացվում։

Շուրջ 250 մարդու մահվան պատասխանատվությունը, որոնց ճնշող մեծամասնությունը քաղաքացիական անձինք են, միանշանակորեն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։ Սակայն մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել 1990-ականների սկզբից Հայաստանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար, որոնք շարունակվում են մինչ օրս»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս