Երկու տարի է անցել հայերի կողմից Գյանջայի առաջին հրթիռակոծությունից
 Երկու տարի է անցել հայերի կողմից Գյանջայի առաջին հրթիռակոծությունից
10:17     04 10 2022    
Երկու տարի է անցել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից Գյանջա քաղաքի առաջին հրթիռակոծությունից:

Ինչպես հիշեցնում է Zinvor.info-ն, 2020 թվականի հոկտեմբերի 4-ին՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, հայերի կողմից արձակված հրթիռներն ընկել են Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի բնակելի թաղամասում, որտեղ գտնվում էին երկհարկանի շենքեր և առանձնատներ։

Հրթիռակոծության հետևանքով զոհվել է Գյանջայի մեկ խաղաղ բնակիչ՝ Ալիև Թունար Գոշգար օղլուն, վիրավորվել՝ 32 քաղաքացիական անձ։ Ավերվել են բնակելի շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ և պատմական շինություններ։

Սա Հայաստանի կողմից առաջին լուրջ հարվածն էր մարտական գոտուց հեռու գտնվող տարածքում։

Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ Գյանջան 5 անգամ ենթարկվել է հրետակոծության և հրթիռակոծության (հոկտեմբերի 4, 5, 8, 11, 17)։ Արդյունքում 26 մարդ զոհվել է, 175-ը վիրավորվել, լուրջ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին ու տրանսպորտային միջոցներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Գյանջա   Ադրբեջան  


Լրահոս