Չավուշօղլու. Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Արևելյան Եվրոպայի երկրներ գազի մատակարարման հարցում
  Չավուշօղլու.  Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Արևելյան Եվրոպայի երկրներ գազի մատակարարման հարցում
09:19     04 10 2022    
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին իր գազը Արևելյան Եվրոպայի երկրներ մատակարարելու հարցում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով, Թուրքիան այսօր չի տուժում համաշխարհային էներգետիկ ճգնաժամից, ինչը երկրի ողջամիտ քաղաքականության ցուցիչ է։

Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ Թուրքիան կամրապնդի համագործակցությունը Լիբիայի հետ, քանի որ երկկողմ համաձայնագրերը հիմնված են փոխշահավետության սկզբունքի վրա։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Թուրքիա  


Լրահոս