Քննարկվել են ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցության հարցեր
 Քննարկվել են ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցության հարցեր
10:30     04 10 2022    
Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Բենիամին Գանցի գլխավորած պատվիրակության հետ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Հանդիպումից առաջ իսրայելական պատվիրակությունն այցելել է Նահատակների ծառուղի և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության և տարածքային ամբողջականության համար իրենց կյանքը տված Ադրբեջանի հերոս զավակների հիշատակին, ծաղիկներ են խոնարհել «Անմար կրակի» մոտ:

Այնուհետև պաշտպանության նախարարությունում կայացել է դիմավորման պաշտոնական արարողություն։

Իսրայելի պաշտպանության նախարարն անցել է պատվո պահակախմբի առջևով, հնչել են երկու երկրների պետական օրհներգները: Իսրայելի պաշտպանության նախարարը գրառում է կատարել «Պատվավոր հյուրերի հուշամատյանում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս