Պատերազմի ժամանակ հայերն ակտիվորեն օգտագործել են սոցիալական ցանցերը՝ Ադրբեջանի քաղաքացիների մասին տվյալներ հավաքելու համար
 Պատերազմի ժամանակ հայերն ակտիվորեն օգտագործել են սոցիալական ցանցերը՝ Ադրբեջանի քաղաքացիների մասին տվյալներ հավաքելու համար
17:10     03 10 2022    
Հայրենական պատերազմի ժամանակ հակառակորդն օգտագործել է սոցիալական ցանցերի հնարավորությունները՝ Ադրբեջանի քաղաքացիների մասին տեղեկություններ հավաքելու համար։

Այս մասին Բաքվում «Գլոբալ հիբրիդային պատերազմ և կիբերանվտանգություն» գագաթնաժողովում ասել է՝ Ադրբեջանի նախագահին առընթեր Քաղաքացիների ծառայությունների և սոցիալական նորարարությունների պետական գործակալության Էլեկտրոնային կառավարման զարգացման կենտրոնի տնօրեն Ֆարիզ Ջաֆարովը, հայտնում է Zinvor.info-ն։

Ադրբեջանի քաղաքացիները սոցիալական ցանցերում կիսվել են իրենց կենսաչափական անձնագրերի և այլ փաստաթղթերի լուսանկարներով, ինչը անվտանգ չէ՝ հաշվի առնելով տեխնոլոգիաների զարգացման ներկա մակարդակը։ Ընդհանրապես, անձնական տվյալների հետ նման չմտածված վարվելը սպառնալիք է ինչպես քաղաքացիների, այնպես էլ ամբողջ պետության համար, ասել է Ֆ.Ջաֆարովը։ Նրա կարծիքով, անհրաժեշտ են արդյունավետ գործիքներ՝ պետական կառույցների դեմ պոտենցիալ կիբեր սպառնալիքների և անձնական տվյալների հնարավոր արտահոսքի դեմ պայքարելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Պատերազմ   Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս