Փաշինյան. Մենք չենք հրաժարվում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից
  Փաշինյան.  Մենք չենք հրաժարվում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից
11:42     01 10 2022    
Պետք է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ առարկայական բանակցությունները և մենք չենք հրաժարվում այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին։

«Այս բոլոր փորձությունների միջով անցնելով՝ մենք կարծում ենք, որ պետք է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ առարկայական բանակցությունները և մենք չենք հրաժարվում այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել: Առաջիկա օրերին մեր ԱԳ նախարարը հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, որտեղ պետք է սկսվի առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի արդեն տեքստի մշակման շուրջ», - նշել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը սխալ է որակել այն կարծիքը, թե ստորագրության նախապատրաստված թուղթ կա սեղանին:
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս