Ադրբեջանը Հայաստանի հետ կապված վերապահումներով միացել է երկու կոնվենցիային
 Ադրբեջանը Հայաստանի հետ կապված վերապահումներով միացել է երկու կոնվենցիային
14:20     30 09 2022    
Ադրբեջանը Հայաստանի հետ կապված վերապահումներով միացել է երկու կոնվենցիային։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում քննարկվել է՝ «Քաղաքացիական կամ առևտրային գործերով արտերկրում դատական և արտադատական փաստաթղթեր ներկայացնելու մասին» կոնվենցիան հաստատելու հարցը։

Օրինագիծը նախատեսում է համապատասխան միջոցների ստեղծում՝ արտերկրում ներկայացված դատական և արտադատական փաստաթղթերը հասցեատիրոջը ժամանակին հանձնելու համար։

Նշվել է, որ կոնվենցիայի դրույթները Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ չեն կիրառվի, քանի դեռ հակամարտության հետևանքներն ամբողջությամբ չեն վերացվել և Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները չեն կարգավորվել։

Այնուհետև Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում քննարկվել է նաև՝ «Երեխաների համար ալիմենտի պահման և ընտանիքին խնամելու միջազգային այլ ընթացակարգի մասին» կոնվենցիայի հաստատման մասին օրինագիծը։

Նշվել է, որ կոնվենցիան նախատեսում է պետությունների համագործակցության բարելավում՝ երեխաների համար ալիմենտի վճարման միջազգային կանոնների և ընտանիքին խնամելու այլ ձևերի վերաբերյալ, և Ադրբեջանը միանում է այս կոնվենցիային Հայաստանի վերաբերյալ հայտնի վերապահումով (հակամարտության հետևանքների ամբողջական վերացում և Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորում):

Քննարկումներից հետո փաստաթղթերը հաստատվել են։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս