Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է՝ Ֆրանսիայի նախագահի կաբինետի մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի հետ հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցության հարցեր, տարածաշրջանում լարվածությունը և կարգավորման գործընթացի համար անհրաժեշտ քայլերը։
Նախարարը մանրամասն տեղեկություններ է հայտնել սահմանամերձ շրջաններում հայկական կողմի սադրանքների մասին, նշվել է, որ Հայաստանը չի կատարում ղառաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած իր պարտավորությունները։
Ջ.Բայրամովը հակառակ կողմի ուշադրությանն է ներկայացրել մեր երկրի դիրքորոշումը՝ տարածաշրջանում կայունության ապահովման, հաղորդակցությունների բացման, սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։