Չավուշօղլու. Ադրբեջանի դերը էներգետիկ անվտանգության ոլորտում մեծացել է
  Չավուշօղլու.  Ադրբեջանի դերը էներգետիկ անվտանգության ոլորտում մեծացել է
10:10     30 09 2022    
Չնայած նրան, որ Թուրքիան էներգետիկայի ոլորտում արտաքին կախվածություն ունեցող երկիր է, այն դարձել է այս ոլորտում ամենակարևոր երկրներից մեկը։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Zinvor.info-ն։

Նա նշել է, որ երկար ժամանակ Թուրքիան կարևոր նախագծեր է իրականացրել էներգետիկ կենտրոն դառնալու համար.

«Այս նախագծերի շնորհիվ Արևմտյան Եվրոպայի, Բալկանների երկրները հույսը դնում են մեզ վրա՝ Ադրբեջանի վրա։ Ադրբեջանի դերը մեծացել է»։

Չավուշօղլուն հավելել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, մեծացել է Միջին միջանցքի արդիականությունը, որն անցնում է Թուրքիայի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածքով, և այդ երկրները պետք է ավելի սերտ համագործակցեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Ադրբեջան  


Լրահոս