ԱՀ ԱԳՆ հայտարարությունը: «Բաքվի հասցեին ուղղված Երևանի մեղադրանքները՝ իրավիճակի սրման նպատակ են հետապնդում»
  ԱՀ ԱԳՆ հայտարարությունը:  «Բաքվի հասցեին ուղղված Երևանի մեղադրանքները՝ իրավիճակի սրման նպատակ են հետապնդում»
11:03     29 09 2022    
Սեպտեմբերի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը սոցցանցում հրապարակել է անհիմն հայտարարություն՝ ադրբեջանական կողմից իբր հրադադարի ենթադրյալ խախտման, ինչպես նաև Ադրբեջանի հասցեին ՀՀ վարչապետի աքաունթի միջոցով սուտ մեղադրանքների մասին, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը տարածաշրջանում իրավիճակը սրելու նպատակ է հետապնդում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ադրբեջանի ՊՆ-ն, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումները Քելբեջարի շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով ծանր վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող: Այսպիսով, ի պատասխան հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ իրականացված սադրանքի՝ ադրբեջանական բանակը ձեռնարկել է համարժեք միջոցներ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունում։

Կասկածից վեր է, որ հայկական կողմի սադրանքները, որոնք արդեն «ավանդական» բնույթ են ստացել, նպատակաուղղված են տեղի ունենում հաջորդ գագաթնաժողովի նախօրեին։ Հիշեցնենք, որ Հայաստանը, խախտելով այս տարվա սեպտեմբերի 13-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովի նախօրեին ժամը 9.00-ին ձեռք բերված զինադադարը, միտումնավոր ուժեղացնելով լարվածությունը, 36 ժամվա ընթացքում շարունակել է սադրանքները։ Եվ հիմա, երբ երկու երկրների միջև կրկին շփումներ են սկսվել, պարբերաբար հանդիպումներ են նախատեսվում, միջազգային միջնորդների տարածաշրջան այցի նախօրեին Հայաստանը նույն խաղն է խաղում՝ մարդկանց դարձնելով իր կոշտ քաղաքականության զոհը։

Ակնհայտորեն, սա Հայաստանի համար հերթական պատճառ է՝ բանակցային գործընթացը խաթարելու։

Հայաստանի ղեկավարությունը չպետք է սրի իրավիճակը տարածաշրջանում, պայմաններ առաջադրի բանակցային գործընթացի համար, դադարեցնի միջազգային հանրությանը մեղադրելու պրակտիկան և նստի բանակցությունների սեղանի շուրջ։

Ադրբեջանը, որը, ի տարբերություն Հայաստանի, հանդիսանում է խաղաղության օրակարգի նախաձեռնողը, արագորեն աշխատանքներ է իրականացնում օկուպացիայից ազատագրված տարածքներում՝ տրանսպորտային հաղորդակցությունների լայնածավալ վերականգնման և բացման ուղղությամբ, շահագրգռված չէ տարածաշրջանում լարվածություն առաջացմամբ։ Սակայն մեր երկրի դեմ ուղղված ցանկացած սադրանք վճռականորեն կկանխվի։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս