Հարավային Կովկասի հարցով Ֆրանսիայի հատուկ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան
 Հարավային Կովկասի հարցով Ֆրանսիայի հատուկ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան
10:03     29 09 2022    
Հարավային Կովկասի հարցով Ֆրանսիայի հատուկ բանագնաց Բրիս Ռոքֆեյը մինչև շաբաթվա վերջ կայցելի Բաքու՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Որպես նախագահ Էմանուել Մակրոնի՝ նրա ադրբեջանցի և հայ գործընկերների հետ բանակցությունների շսարունակություն, Հարավային Կովկասի հարցով հատուկ բանագնաց դեսպան Ռոքֆեյն այս շաբաթ կմեկնի Բաքու, այնուհետև՝ Երևան», - նշել են նախարարությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռոքֆեյ  


Լրահոս