Քննարկվել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր
 Քննարկվել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր
19:10     28 09 2022    
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը սեպտեմբերի 28-ին այցելել է այդ երկրի Պաշտպանության ուժերի հրամանատարություն։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, նախ կայացել է դիմավորման պաշտոնական արարողությունը։

Այնուհետև գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գեորգի Մատիաշվիլիի հետ։

Գործնական մթնոլորտում անցած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման հարցեր, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տնտեսական նախագծերի անվտանգության ապահովման, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս